Հավատարիմ լինելով կայուն զարգացման սկբունքներին և այս խնդրի լուծմանը մասամբ նպաստելու նպատակով ՝ «Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ, որոնք շահագործվելու են որպես տաքսիներ:
«Green Cab» էկոլոգիապես մաքուր մեքենաների գործարկումը հենց Դիլիջանում նպատակ ունի բարելավել տեղի բնակիչների և քաղաքի հյուրերի տեղափոխումը ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ այլ ուղղություններով
Green Rock Management Group-ը միջազգային ընկերություն է, որն իրականացնում է զարգացմանն ուղղված մի շարք լայնածավալ բիզնես և սոցիալական նախագծեր։ Green Rock-ը որպես սոցիալապես պատասխանատու բիզնես իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսական աճին, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական զարգացմանը: Ընկերության ընթացիկ նախագծերը կապված են Դիլիջանի եւ Երեւանի հետ: Նախագծերին մանրամասն ծանոթանալու համար անցեք հղմամբ:
Toyota Corolla Hybrid 2023 մեքենաներն աշխատում են էներգիայի երկու ձեւով՝ էլեկտրական եւ ջերմային: 50 կմ/ժ-ից ցածր արագության դեպքում համակարգը անջատում է մեքենայի ջերմային շարժիչը՝ էլեկտրական շարժիչը գործարկելու համար, ինչը թույլ է տալիս ավելի քիչ CO2 արտանետել: